Թալիբները գնդակահարել են հնդիկ կին գրողին, որը գիրք էր գրել նրանցից իր փախուստի մասին
20:30 • 05.09.13
Հնդիկ կին գրող Շուշմիթա Բաներջին գնդակահարվել է Աֆղանստանի Պակտիկա քաղաքում իր տան մոտ, հայտնում է Economic Times-ը: Նա դարձել է թալիբ զինյալների զոհը:
Բաներջին հայտնի է 90-ականներին թալիբներից իր փախուստի մասին գրքով, որը նաև էկրանավորվել էր Բոլիվուդում:
49-ամյա գրողը վերջերս տեղափոխվել էր Աֆղանստան՝ իր աֆղանստանցի ամուսնու մոտ ապրելու համար:
Placeholder










