Սոսո Պավլիաշվիլիին կարող են կանչել հարցաքննության՝ գործարարի սպանության գործով

21:07 • 05.09.13

Վրաստանի դատախազությունը չի բացառում, որ գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության գործի քննության շրջանակներում կարող է հարցաքննության կանչել հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլիին: Այս գործով մեղադրյալ է երգչի քրոջ ամուսին Վախթանգ Չխապելիան, տեղեկացնում է Вести.Ru-ն:


Դատական լսումները գործարարի սպանության գործով ընթանում են սեպտեմբերի 5-ին: Ամենայն հավանականությամբ, ատենակալները դատավճիռը կկայացնեն այսօր, նշում է աղբյուրը:


Ավթանդիլ Ադուաշվիլիին սպանված են գտել իր մեքենայի մեջ Թբիլիսիում՝ 2012-ին: Ավելի ուշ լուրեր էին պտտվում, որ սպանությունը պատվիրել է Սոսո Պավլիաշվիլին՝ համաձայն որոշ ցուցմունքների: Սակայն երգչի փաստաբանը հայտարարել էր, որ Պավլիաշվիլիի դեմ դեռևս մեղադրանք չի ներկայացվել: