Ավտովթար Տավուշում, վարորդը տեղում զոհվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 5-ին՝ ժամը 23.14-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել «Գազ 66» մակնիշի առանց պ/հ-ի և «Վազ2106» մակնիշի 34ԼU556 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վազ2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները «Վազ2106» մակնիշի 34ԼU556 պ/հ-ի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ Ջ. Ղ.-ի (ծնվ. 1981թ) դին:










