Անհայտ անձինք Զաքյան փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներին (տեսանյութ)

00:25 • 06.09.13

Այսօր երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Զաքյան փողոցում անհայտ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներ, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիաների մասնակիցներ Հայկակ Արշամյանին ու Սուրեն Սաղաթելյանին: Այս մասին գրում է azatutyun.am կայքը: 

 

Երկուսն էլ ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

 

Հայկակ Արշամյանի կինը` Գայանե Արշամյանը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Զաքյան փողոցում գտնվող իրենց տան դիմաց, երբ ամուսինը մեքենան կայանելիս է եղել: Մեքենայում գտնվել է Սուրեն Սաղաթելյանը:

 

Գայանե Արշամյանի խոսքով, հարձակվողները վեց-յոթ հոգով են եղել, իջել են ինչ-որ սև մեքենայից: Հարձակվել են թիկունքից` հենց Հայկակ Արշամյանը իջել է մեքենայից, գցել են գետնին, ձեռքերով, ոտքերով դաժանաբար ծեծել: Սուրեն Սաղաթելյանին ծեծել են հենց մեքենայի մեջ:

 

Մանրամասները azatutyun.am կայքում: