Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Սիրիային 81 մլն դոլար լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 52 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 81 մլն դոլար) կհատկացնի Սիրիայի ներքին հակամարտությունից տուժածներին, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Սանկտ Պետերբուրգում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։
«Դա բարոյական անհրաժեշտություն է։ Խոսքը մեր ժամանակների խոշորագույն հումանիտար աղետի մասին է։ Ինչպես հստակ հասկացնել տվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հուսահատ վիճակում է գտնվում 7 մլն մարդ, և քիմիական հարձակումը միայն խորացրել է դա»,-ասել է Քեմերոնն այսօր առավոտյան հումանիտար հարցերի վերաբերյալ «քսանյակի» հանդիպման ընթացքում։










