Ճապոնիայի վարչապետն ու ՉԺՀ ղեկավարն առաջին անգամ զրուցել են G20-ի գագաթնաժողովի ընթացքում
Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի առաջին հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, տեղեկացնում է Взгляд-ը։
Զրույցի ընթացքում Ճապոնիայի վարչապետը կոչ է արել Չինաստանի առաջնորդին բարելավել երկու երկրների հարաբերությունները, որոնք սրվել են տարածքային վեճի պատճառով։
Ճապոնական լրատվական գործակալությունների տվյալներով՝ քաղաքական գործիչները ողջունել են միմյանց և զրուցել մոտ 5 րոպե։
Երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2012թ.-ի սեպտեմբերին, երբ ճապոնական կառավարությունն «ազգայնացրել էր» Սենկակու (Դյաոյույդաո) կղզին, ինչը Չինաստանի զայրույթի պատճառն է դարձել։ Պեկինը կղզին իր գրավյալ տարածքն է համարում։










