Ճապոնիան և Բրիտանիան պայմանավորվել են Սիրիային համատեղ հումանիտար օգնություն հատկացնելու մասին

10:09 • 06.09.13

Տոկիոն և Լոնդոնը մտադիր են սերտորեն համագործակցել Սիրիայում հումանիտար խնդիրների լուծման հարցում։ Այս մասին ուրբաթ օրը պայմանավորվել են Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան և նրա բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգը հեռախոսազրույցի ժամանակ, գրում է Взгляд-ը:

 

«Ճապոնիան մտադիր է կրկնապատկել Սիրիայից փախստականներին օգնություն տրամադրելու իր ջանքերը»,-զրույցի ընթացքում նշել է Կիսիդան:

 

Իր հերթին Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Լոնդոնը հատուկ նշանակություն է տալիս Սիրիայում հումանիտար հարցերի շուրջ Տոկիոյի հետ համագործակցությանը:

 

Ճապոնիայի արտգործնախարարության տեղեկություններով՝ Հեյգը հայտնել է Կիսիդային, որ G20 գագաթնաժողովի ընթացքում բրիտանական կողմը մտադիր է միջազգային կոնսենսուսի հասնել սիրիացի փախստականներին օգնության հարցում:

 

Ճապոնիան ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել մեծացնել Սիրիայի փախստականներին հումանիտար օգնության ծավալները: Ներկայում Տոկիոն արդեն այդ նպատակի համար տրամադրել է մոտ 80 մլն դոլար: