Պուտինն ու Քեմերոնը քննարկել են սիրիական հարցը

08:40 • 06.09.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերգոֆում «Մեծ քսանյակի» առաջնորդների հետ աշխատանքային ճաշից հետո հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ, հայտնում է Взгляд-ը։

 

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է սիրիական խնդիրը, և կողմերը ևս մեկ անգամ մտքեր են փոխանակել հարցի շուրջ։

 

Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ «Մեծ քսանյակի» առաջնորդների կարծիքները՝ կապված Սիրիայի հետ, հավասարապես կիսվել են։

 

«Ճաշի ընթացքում պետությունների կեսը հանդես եկավ Սիրիային անհապաղ հարված հասցնելու օգտին՝ անտեսելով միջազգային լեգիտիմ մարմինները։ Սակայն մյուս մասը կոչ արեց դեմ չգնալ միջազգային իրավունքին ու չմոռանալ, որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է ուժի կիրառման որոշում կայացնել»,-ասել է Պեսկովը։