ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանին հանձնել Պետդումայի նախկին պատգամավոր Եղիազարյանին

01:02 • 06.09.13

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրաժարվել է Ռուսաստանի Գլխավոր դատախազությանը հանձնել Պետդումայում «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրական կուսակցության» նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանին, հաղորդում է Известия-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրներին:


Ամերիկյան կողմը հրաժարվել է մեկնաբանել իր որոշումը: ԱՄՆ Արդարադատության նախարարությունում ասել են, որ մեկնաբանություններ կարող է տալ միայն Պետդեպարտամենտը, սակայն այն հրաժարվել է դա անել:


Ռուսաստանյան իրավապահները ներկայումս քննարկում են Եղիազարյանի դեմ քրեական գործերի հետագա ընթացքը: Նա կասկածվում է խարդախության համար: