ԱՄՆ-ն իմացել է Սիրիայի համար վրեժ լուծելու Իրանի ծրագրերի մասին

09:25 • 06.09.13

Միացյալ Նահանգների իշխանությունները տեղեկություն ունեն այն մասին, որ Իրանը պատրաստվում է հարձակում իրականացնել Իրաքում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, եթե ԱՄՆ-ն ռազմական օպերացիա սկսի Սիրիայի դեմ։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։

 

Դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումը պետք է իրականացնեն իրաքցիները, որոնք աջակցում են Իրանին։ Համապատասխան հրամանը տրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունից, գրում է թերթը։

 

Միևնույն ժամանակ, ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով, հարձակմանը կարող է միանալ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, որն աջակցում է Սիրիայի գործող ռեժիմին։ Նրա թիրախը կարող է դառնալ Բեյրութում ամերիկյան ներկայացուցչությունը։