Վրաստանի խորհրդարանում տարհանում է սկսվել՝ ռումբի մասին ահազանգի պատճառով

16:47 • 16.09.13

Վրաստանի խորհրդարանում տարհանում է սկսվել՝ շենքում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով, հայտնում է newsgeorgia.ru-ն՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հղումով։

 

Վերջին օրերին Վրաստանում ավելացել է տարբեր շինություններում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգերի թիվը։
Սա արդեն վերջին շաբաթվա ընթացքում 7-րդ ահազանգն է։