Չինուհու վրա է հարձակվել 3 ամիս գինու մեջ մնացած օձը

21:43 • 16.09.13

Ալկոհոլով լի շշում երկար մնալը չի սպանում օձին: Նման տխուր դաս է ստացել Չինաստանի քաղաքացուհին, ով որոշել էր ճաշակել բրնձի գինի: Նրանում մոտ 3 ամիս պահվում էր վտանգավոր սողունը, որպեսզի հատուկ համ տա խմիչքին: Օձը կծել է կնոջը, երբ վերջինս ճաշում էր, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով The Epoch Times-ին:


Տհաճ միջադեպը տեղի է ունեցել Շուանչեն քաղաքում: Չինուհին փորձել էր իրեն բրնձի գինի լցնել՝ փայտիկով զգուշությամբ ուղղելով շշում գտնվող օձին: Սակայն գինով լի ապակյա տարայում պահվող օձը անսպասելիորեն «վերակենդանացել» է և հարձակվել կնոջ վրա: Մասնագետները դեռևս չեն կարողանում բացատրել, թե ինչպես կարող էր նման դեպք տեղի ունենալ:


Կնոջ բղավոցներին արձագանքել են նրա հարազատները, ովքեր վնասազերծել են սողունին: Բարեբախտաբար կինը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը: