Հունաստանում մեկնարկել է զանգվածային գործադուլների շաբաթը

15:05 • 16.09.13

Հունաստանում զանգվածային կրճատումների ու պաշտոնների հարկադրաբար փոփոխման դեմ բողոքի շրջանակներում սկսվել է զանգվածային գործադուլների շաբաթը, հայտնում է Газета-ն՝ BBC-ին հղումով։

 

Առաջինը գործադուլը սկսել են պետական դպրոցների ուսուցիչները. չորեքշաբթի նրանց կմիանան պետական հաստատությունների աշխատակիցները, դասախոսները, բժիշկներն ու իրավաբանները։

 

Աշխատատեղերի կրճատումը միջազգային վարկատուների հիմնական պահանջներից մեկն է՝ այդ երկրին ֆինանսական օգնություն տրամադրելու համար։ Հունաստանն արդեն 240 մլրդ եվրո է ստացել և ևս 10 մլրդ-ի կարիք ունի։