Դոնի Ռոստովում Կանտի մասին վեճն ավարտվել է կրակոցներով

14:10 • 16.09.13

Դոնի Ռոստովի (ՌԴ) բնակիչը ձերբակալվել է՝ փիլիսոփա Էմանուիլ Կանտի մասին բանավեճի ժամանակ իր հակառակորդի վրա կրակոցներ արձակելու կասկածանքով, գրում է ria.ru-ն:

 

26 և 28 տարեկան տղամարդկանց միջև վեճն առաջացել է սեպտեմբերի 14-ին՝ կեսգիշերին մոտ: Նրանք հանդիպել են փոքրիկ խանութում՝ Քաղաքի օրվա տոնակատարություններից հետո, և Կանտի մասին զրույցի բռնվել: Վեճը վերաճել է կռվի, իսկ այնուհետ 26-ամյա տղամարդը հանել է ատրճանակն ու կրակել հակառակորդի գլխին:

 

Դեպքից հետո նա փախել է, սակայն ոստիկանները հայտնաբերել են նրան:

 

Վիրավորը գտնվում է հիվանդանոցում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն առողջությանը ծանր վնաս է հասցվել: Հարուցվել է քրեական գործ: