Մեքսիկայում «Մանուել» և «Ինգրիդ» փոթորիկների հետևանքով 24 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Մեքսիկային միաժամանակ պատուհասել են «Մանուել» և «Ինգրիդ» ուժեղ փոթորիկները, ինչի հետևանքով սկսվել են տեղատարափ անձրևներ, սողանքներ՝ դառնալով 24 մարդու մահվան պատճառ։ Բացի այդ, հազարավոր մարդիկ անվտանգության նկատառումներով տարհանվել են ապահով վայրեր, հայտնում է Daily Mail-ը։

«Մանուելը» վրա է հասել Խաղաղ օվկիանոսի կողմից, իսկ «Ինգրիդը»՝ Ատլանտյան։ Դրանց պատճառով երկրի իշխանություններն ափամերձ հատվածներում հետաձգել են Մեքսիկայի անկախության տոնի կապակցությամբ բոլոր ծրագրված միջոցառումները։















