Թուրք-սիրիական սահմանին ուղղաթիռ է ընկել
Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանից 400 մետր հեռավորության վրա գտնվող Խատայ նահանգում ուղղաթիռ է ընկել. այդ մասին հայտնել է Յալադագ քաղաքի քաղաքապետ Քեմալ Դագիստանլին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքին։
Ուղղաթիռի պատկանելությունը և տեսակը դեռևս պարզված չեն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14։00-ին՝ սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Երկու օդաչուները կարողացել են դուրս նետվել և հաջողությամբ վայրէջք կատարել։ Սակայն նրանք սպանվել են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինների կողմից։
Թուրք զինվորականները փակել են բոլոր կետերը, որտեղից հնարավոր է տեսնել ուղղաթիռի ընկնելու վայրը և պարզում են միջադեպի հանգամանքները։










