Ուկրաինայում ԱԱԾ աշխատակիցը կրակել է ադրբեջանցու աչքին

19:39 • 16.09.13

Ուկրաինական Սիմֆերոպոլում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցը, ով գտնվել է հարբած վիճակում, կրակել է Ադրբեջանի քաղաքացու դեմքին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Комментарии-ն:


Ադրբեջանցին զրկվել է աչքից. ներկայում նա գտնվում է հիվանդանոցում:


Կրակողը ձերբակալվել է: Ըստ նախնական տվյալների, կրակոցների պատճառ են հանդիսացել կենցաղային խնդիրները: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: