ԱՄՆ-ն, Բիտանիան և Ֆրանսիան կողմ են ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Սիրիայի վերաբերյալ խիստ բանաձևի ընդունմանը

14:14 • 16.09.13

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կողմ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի իրավիճակի վերաբերյալ «ուժեղ և պարտադրող» բանաձևի ընդունմանը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Երեք երկրների կարծիքով՝ բանաձևը պետք է ներառի դրա պահանջների կատարման հստակ ժամկետները։

 

Այդ տեսակետին հանգել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Փարիզում կայացած հանդիպման ընթացքում։