Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Ռազմածովային ուժերի շենքում

18:00 • 16.09.13

 

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Ռազմածովային ուժերի շենքում։ Կրակոցները հնչել են 4-րդ հարկում, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով FOX հեռուստաալիքին։


Առնվազն մեկ մարդ ստացել է վնասվածք։ Կրակոցները սկսվել են վարչական շենքի այն հարկում, որը զբաղվում է ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի արարողակարգերով և վարչական գործերով։ Այժմ ուժային գերատեսչությունները փնտրում են մեկ կասկածյալի։


Ավելի վաղ հաղորդվում էր մի քանի զոհերի մասին, սակայն ԱՄՆ ՌԾՈՒ-ը հրապարակել են հաղորդագրություն, որում նշվում է մեկ վիրավորի մասին։ Ընդհանուր առմամբ, շենքում 3 կրակոց է հնչել։

 
ՌԾՈՒ-ի վաշինգտոնյան վարչությունում աշխատում է ավելի քան 3.000 մարդ։