Վթար Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

08:27 • 17.09.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին` հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 32 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա.Գ. (ծնվ. 1983թ.) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» ԲԿ:


Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: