Ավստրիայում որսագողը 4 հոգու է սպանել

20:25 • 17.09.13

Ավստրիայում գնդակահարվել է 3 ոստիկան և փրկարար ծառայության 1 աշխատակից, ովքեր փորձում էին ձերբակալել հավանական որսագողին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ Ավստրիայի ներքին գործերի նախարարության, ոստիկանության հատուկ ջոկատները շրջապատել են Ալպերի նախալեռներում գտնվող տունը, որտեղ հավանաբար գտնվում է կասկածյալը:


Հաղորդվում է, որ նա ձերբակալվել էր գիշերը, սակայն նրան հաջողվել էր ոստիկանական մեքենայով փախուստի դիմել: