Չինաստանում ամերիկյան ինքնաթիռ է կործանվել

21:09 • 17.09.13

Չինաստանում մարզական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել ԱՄՆ-ից ժամանած փոքր ինքնաթիռը, հաղորդում է РосБалт-ը:


Օդանավը, որը ժամանել էր ավիացիոն տոնին մասնակցելու համար, անսպասելիորեն ընկել է Շենյան քաղաքի մոտ գտնվող Ցայհու լիճը:


Ավիավթարի արդյունքում զոհվել է ինքնաթիռում գտնվող չինացի թարգմանիչը, իսկ ամերիկացի օդաչուն անհետ կորել է: