Costa Concordia կողաշրջված նավը բարձրացվել է
Իտալացի ինժեներներն ավարտել են կողաշրջված Costa Concordia զբոսանավի բարձրացման աշխատանքները, հայտնում է Associated Press-ը:
«Գործողությունն ավարտված է, նավը բերված է ուղղահայաց դիրքի»,- հայտնել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին:
Գործողությունը սկսվել էր երկուշաբթի օրն առավոտյան և տևել 19 ժամ:
Տեղի իշխանությունների հայտարարության համաձայն՝ ոչ մի տեսանելի աղտոտում նավաբեկության շրջանում չի հայտնաբերվել: Ավելի վաղ մտավախություններ կային, թե շրջակա միջավայրը կաղտոտի բարձրացված նավի տակից դուրս ելած գազն ու աղբը:
Costa Concordia-ն վթարվել էր 2012-ի հունվարին` չափազանց մոտ գալով ափին: Այդ ժամանակ 32 մարդ էր զոհվել:
Մոտ երկու տարի առաջ շրջված Costa Concordia-ն հաջողվել է ուղղահայաց դիրքի բերել` առանց կանխատեսված վատ հետևանքների:










