Pussy Riot-ի մասին ներկայացում բեմադրած շվեյցարացի ռեժիսորին թույլ չեն տվել Ռուսաստան մտնել

18:09 • 17.09.13

Շվեյցարացի ռեժիսոր Միլո Ռաուին առանց բացատրության Ռուսաստան մուտքի վիզա չեն տրամադրել: Շվեյցարացի ռեժիսորը, որը Մոսկվայում բեմադրել էր «Մոսկովյան դատավարություններ» ինտերակտիվ ներկայացումը, համարում է, որ վիզան մերժել են քաղաքական պատճառներով, գրում է dw.de-ն:

 

Pussy Riot խմբի` պայմանական ժամկետով ազատազրկման դատապարտված մասնակից Եկատերինա Սամուցևիչն այդ մերժումը որակել է որպես «խայտառակություն»:

 

Միլո Ռաուն իր ներկայացման մեջ վերարտադրել էր «Զգուշացեք, կրոն» և «Արգելված արվեստ» ցուցահանդեսների, ինչպես նաև Pussy Riot-ի գործերով դատավարությունների ընթացքը: Ներկայացումն ընդմիջվել էր Ռուսաստանի միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից, ովքեր կասկածել էին, որ ռեժիսորը խախտել է վիզային ռեժիմը: Շուտով պարզվել էր, որ այդ կասկածներն անհիմն են: