Ուժեղ երկրաշարժ Վրաստանում
Երեքշաբթի օրն առավոտյան Վրաստանի արևելքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Грузия online-ը։
Քվարելիի շրջանում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,3 բալ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ադրբեջանի տարածքում` սահմանի մոտ` հյուսիս-արևմտյան շրջաններում:
Երկրաշարժը տեղի է ունեցել 8 կմ խորքում:










