Արքայազն Հարին մեկ օր անցկացրել է սառցե խցում՝ պատրաստվելով Հարավային բևեռ արշավին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին 20 ժամ անցկացրել է հատուկ սառեցված սենյակում՝ պատրաստվելով դեպի Հարավային բևեռ կազմակերպվող արշավին, գրում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով Guardian-ին:
Բրիտանիայի թագավորական ընտանիքի ժառանգը 20 ժամից ավելի մնացել է -35 աստիճանի և 72 կմ/ժ արագությամբ «արհեստական» քամու պայմաններում: Այս պայմանները հնարավորինս մոտ են Հարավային բևեռի իրական պայմաններին:
Արշավը տեղի է ունենալու այս ձմեռ: Արքայազնի հետ սենյակում պատրաստվել են նաև թիմի մյուս անդամները՝ բրիտանական զինված ուժերի ծառայակիցներ, ովքեր անդամալույծ են դառել Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ:
Արշավախումբը մրցելու է Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից մի քանի այլ թիմերի հետ. նրանք փորձելու են հնարավորինս արագ հասնել Հարավային բևեռ:










