Սիրիական ռազմական ուղղաթիռը Թուրքիայի սահմանը խախտել է պատահմամբ. Դամասկոս
Սիրիական ուղղաթիռը, որը երեկ խփվել է թուրք-սիրիական սահմանին, հետախուզական առաքելություն է իրականացրել և պատահմամբ է խախտել Թուրքիայի օդային տարածքը։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, տեղեկությունը տարածել է Սիրիայի Զինված ուժերը։
Սիրիացի զինվորականները նշել են, որ թուրքական ղեկավարության նպատակը սահմանին իրավիճակը սրելն է։ Սիրիայի կառավարական զորքերը թուրքական իշխանությունների որոշումը շտապողական են որակել։
Ուղղաթիռը խփվել է Սիրիայի տարածքում, իսկ օդաչուներին հաջողվել է փրկվել։










