Մեքսիկայում 40000 զբոսաշրջիկներ չեն կարողանում լքել Ակապուլկո հանգստավայրը

21:41 • 17.09.13

Շուրջ 40 000 զբոսաշրջիկներ չեն կարողանում դուրս գալ Մեքսիկայի արևմտյան ափին գտնվող Ակապուլկո հանգստավայրից՝ երեք օր տեղացած հորդառատ անձրևների պատճառով, որոնք իր հետ բերել էր «Միգել» արևադարձային փոթորիկը, հայտնում է BBC-ն:


Աղետի հետևանքով տեղի օդանավակայանը հոսանքազրկվել է, իսկ հանգստավայր տանող ճանապարհները հեղեղվել են:
Աղետից տուժել է նաև Մեքսիկայի արևելյան ափը, որտեղ երկուշաբթի մոլեգնում էր «Ինգրիդ» փոթորիկը:


Բնական աղետի հետևանքով Մեքսիկայում տասնյակ մարդիկ են զոհվել, որոնց մեծամասնությունը՝ Ակապուլկոյում: