Ռուսաստանցին զուգագուլպայով խեղդել է իր ընկերուհու տատին
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում 33-ամյա տղամարդը զուգագուլպայով խեղդել է իր սիրած աղջկա տատին, հայտնում է Regnum-ը:
Ըստ նախնական տվյալների` սեպտեմբերի 15-ի երեկոյան 64-ամյա կնոջը հյուր են եկել թոռնուհին և նրա ընկերը, որը բազմիցս ազատազրկված է եղել:
Ալկոհոլային խմիչքներ օգտագործելու ընթացքում տատիկը պահանջներ է ներկայացրել տղամարդուն. նա չի ցանկացել, որպեսզի թոռնուհին հանդիպի այդ տղամարդու հետ: Այդ ժամանակ էլ տղամարդը խեղդել է թոշակառու կնոջը:
Նա ձերբակալված է և ընդունել է իր մեղքը:










