Սթրոս-Կանը Սերբիայում 3 ամիս անվարձահատույց կաշխատի
17:47 • 17.09.13
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը Սերբիայում 3 ամիս անվճար կաշխատի կառավարության խորհրդականի պաշտոնում, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Ես երեք ամիս անվճար կաշխատեմ, իսկ հետո կտեսնենք»,-հայտարարել է նա։
Ավելի վաղ արդեն տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սթրոս-Կանը կդառնա Սերբիայի կառավարության խորհրդականը։
Placeholder










