Համացանցում է հայտնվել Թուրքիայի օդուժի կողմից խփված սիրիական ուղղաթիռի անկման տեսանյութը

22:45 • 17.09.13

Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարություն է հրապարակել՝ նկարագրելով, թե ինչպես է ռադարը նկատել սիրիական ուղղաթիռն ու ռմբակոծել այն, գրում է Business Insider-ը: Հիշեցնենք,  որ ավելի վաղ հայտնի էր դարձել,  որ Թուրքիայի օդուժը հարվածել է սահմանին մոտեցող սիրիական ուղղաթիռին:


Ըստ հրապարակված տեղեկության՝ Mi-17 Hip ուղղաթիռը նկատվել է Դիարբեքիրի Համակցված օդային գործողությունների կենտրոնի կողմից, երբ այն գտնվել է սահմանից 48 կմ հեռավորության վրա: Նախազգուշացումներից հետո ուղղաթիռը շարունակել է մոտենալ սահմանին: Երբ այն գտնվել է սահմանից 10 կմ հեռավորության վրա, օդուժի երկու F-16C կործանիչները հարված են հասցրել սիրական ուղղաթիռին, ինչից հետո այն ընկնել է սահմանի սիրիական կողմում:

 

Համացանցում է տեղադրվել տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես է ընկնում կործանված ուղղաթիռը: