Թուրք-սիրիական սահմանին ականապատ ավտոմեքենա է պայթեցվել

17:46 • 17.09.13

Թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում՝ Բաբ ալ-Հաուայի մոտակայքում, ավտոմեքենա է պայթեցվել, տեղեկացնում է «Ալ-Ջազիրան»։

 

Տասնյակից ավելի մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց. այդ մասին սիրիական կողմում գտնվող ընդդիմադիր ակտիվիստներն ասել են Reuters գործակալությանը։

 

Պայթյունը որոտացել է թուրքական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։