«Վաշինգտոնյան հրաձիգի» ինքնությունը պարզվել է

01:05 • 17.09.13

Այսօր մի քանի անձինք կրակ են բացել Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Ռազմածովային ուժերի շենքում, հաղորդում է Washingtonpost-ը: Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ 12 մարդ է զոհվել, իսկ մի քանիսը վիրավոր են: Իշխանությունները դեռևս չգիտեն հարձակվողների հստակ թիվը: Սակայն նրանցից մեկը սպանվել է, և նրա ինքնությունը հայտնի է: Ըստ ԱՄՆ իրավապահ մարմինների՝ սպանվածը Ահարոն Ալեքսիսն է, ով նախկինում բնակվել է Տեխաս նահանգում: Ըստ որոշ տվյալների նա պայմանագրային զինծառայող է: 

 

Կրակոցները սկսվել են առավոտյան 8.20-ի սահմաններում վարչական շենքի այն հարկում, որը զբաղվում է ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի արարողակարգերով և վարչական գործերով։ ՌԾՈՒ-ի վաշինգտոնյան վարչությունում աշխատում է ավելի քան 3.000 մարդ։ 

 

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ հիմքեր չկան կատարվածը ահաբեկչություն որակելու: Վաշինգտոնի քաղաքապետ Վինսենտ Գրեյը հաղորդել է, որ փորձում են պարզել հանցագործության դրդապատճառները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: