Նյու Յորքի արտ-դիլերը խոստովանել է 80 մլն դոլարի կեղծ նկարների վաճառքի մասին

09:57 • 18.09.13

Նյու Յորքի արտ-դիլերը խոստովանել է, որ 15 տարի շարունակ խաբել է արվեստի սիրահարներին՝ վաճառելով հայտնի նկարիչների, այդ թվում՝ Ջեքսոն Պոլոկի և Վիլեմ դե Կունինգի 80 մլն դոլարից ավելի արժողությամբ կեղծ նկարներ:

 

Գլաֆիրա Ռոզալեսը պատմել է Մանհեթենի դատավորին, որ տարիներ շարունակ այլ անձանց հետ համագործակցելով՝ վաճառել է տարբեր էքսպրեսիոնիստ նկարիչների, այդ թվում՝ Պոլոկի, Մարկ Ռոտկոյի, Ռոբերտ Մոդերվելի կեղծ նկարներ:

 

Իր գործած հանցանքի համար Ռոզալեսը կարող է դատապարտվել մինչև 99 տարվա ազատազրկման, չնայած դատավճիռը կարող է ավելի մեղմ լինել, եթե նա պատմի դատավորներին և քննիչներին իր իմացած տեղեկությունները:

 

Ռոզալեսին մեղադրանք էր ներկայացվել Մանհեթենի ցուցասրահներին խաբելու համար՝ 30 մլն դոլար արժողությամբ 63 կեղծ նկար վաճառելու արդյունքում: Աշխատանքները ներկայացվում էին որպես նախկինում չցուցադրված և անհայտ արվեստի գործեր: