Հանցագործները կտրել են Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի ձեռքի 4 մատը

10:40 • 18.09.13

Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի վրա հարձակում են գործել. հանցագործները կողոպուտի ժամանակ կտրել են նրա ձախ ձեռքի 4 մատները, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Տուժածը զովացուցիչ ըմպելիքներ արտադրող ընկերության սեփականատեր Ցզունու Ցինհոուն է։

 

Հարձակումը գործարարի վրա տեղի է ունեցել Հանչժոու քաղաքում նրա տան հարևանությամբ։ Տեղի իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը, տուժածը մեկնաբանություններից հրաժարվել է։

 

Չինական Հուժուն ամսագրի գնահատականով՝ Ցինհոուի կարողությունը գնահատվում է 18.7 մլրդ դոլար։ Այդ ցուցանիշով նա զբաղեցնում է 2-րդ տեղը Չինաստանում։