Դամասկոսի քրիստոնեական թաղամասը հարձակման է ենթարկվել. էական վնաս է կրել հայկական եկեղեցին (տեսանյութ)

10:07 • 18.09.13

Դամասկոսի Քասաա քրիստոնեական թաղամասի վրա երեկ երեկոյան ականանետներով հարձակում է եղել։ Զոհվել է 5 խաղաղ բնակիչ, կա ավելի քան 30 վիրավոր։

 

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն՝ էական վնաս է կրել հայկական եկեղեցին։


Տուժածների ազգային պատկանելիության մասին տվյալներ չկան։

 

Ականներ են պայթել նաև Էլ-Ամարա թաղամասում՝ մզկիթի մոտակայքում։

 

Ըստ Դամասկահայ լրատու Facebook-յան խմբի՝ վնասվել է Դամասկոսի Հայ Կաթողիկե առաջնորդարանը։ Ականի պայթյունից վնասվել են շենքի 3-րդ հարկն ու հարակից Լույս և Փարոս վարժարանները։