Զբոսաշրջիկները Էլբրուսի վրա հայտնաբերել են մոլորված ճապոնացուն
Զբոսաշրջիկների խումբը երեքշաբթի երեկոյան Էլբրուսի լեռնանցքում մոլորված տղամարդու է հայտնաբերել, ով հավանաբար Ճապոնիայի քաղաքացի է, հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ ԱԻՆ-ի Կաբարդինո-Բալկարիայի գծով վարչությանը հղումով:
«Երեքշաբթի հաղորդագրություն է ստացվել, որ զբոսաշրջիկները 5300 մետր բարձրություն ունեցող Էլբրուսի լեռնանցքում մարդ են հայտնաբերել, որը, հավանաբար, մոլորված ճապոնացին է»,-ասվում է վարչության հաղորդագրության մեջ:
Միջադեպի վայր է մեկնել 8 փրկարարներից բաղկացած որոնողափրկարարական խումբը:










