Կոսովոյի նախկին ահաբեկիչը արդարացվել է ռազմական հանցագործությունների գործով
Պրիշտինայի դատավորը նախկին հրամանատար և Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր Ֆատմիր Լիմային անմեղ է ճանաչել Կոսովոյի Կլեչկա գյուղում ռազմական հանցագործությունների գործով, գրում է ria.ru-ն:
Ըստ մեղադրող կողմի՝ Լիմայը և ևս 9 մարդ մեղավոր են ռազմական հանցագործությունների մեջ, որոնք իրականացվել են սերբերի դեմ Կլեչկա գյուղում 1999 թվականին՝ Կոսովոյի պատերազմի ժամանակ:
Այդ ժամանակ Լիմայը ղեկավարել է «Կոսովոյի ազատագրական բանակ» ահաբեկչական կազմակերպության ամենամեծ ստորաբաժանումներից մեկը: Ենթադրվում էր, որ ահաբեկիչները ներգրավված են եղել ռազմագերիների և խաղաղ բնակչությանը տանջանքների ենթարկելու և սպանություններ կատարելու մեջ:
2012 թվականի մայիսին Լիմայն առաջին անգամ արդարացվել էր այս գործով, սակայն Կոսովոյի Գերագույն դատարանի որոշմամբ գործը վերանայվել է:










