Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի են ենթարկել 30-ամյա տղամարդու

11:28 • 18.09.13

«Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, այնուհետև բախվել ճանապարհի աջ եզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:

Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ վրաերթի ենթարկվածը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: