Իսպանիայում փառատոնի ժամանակ ցուլը 12 մարդ է վիրավորել (լուսանկարներ)

10:30 • 18.09.13

Իսպանական Տորդեսիլյասում անցկացված փառատոնի ժամանակ ցուլի հարձակման հետևանքով 12 մարդ է վիրավորվել, գրում է The Huffington Post-ը:

 

Վիրավորներից մեկը փառատոնը լուսաբանող Agence France-Presse-ի լուսանկարիչն է եղել: Նա թաքնվել է ծառի հետևում՝ փորձելով փախչել ցուլից, սակայն ցուլը հարվածել է նրան. լուսանկարչին հիվանդանոց են տեղափոխել:


Արդյունքում մարդկանց խումբը, շրջափակելով ցուլին, սպանել է կենդանուն:

 

Այս տարի Greenpeace բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները բողոքել են «Տոռո դե լա Վեգա» փառատոնի անցկացման դեմ, որն արդեն մի քանի դար անցկացվում է Տորդեսիլյասում: