Վենեսուելական բանտում փոխհրաձգության հետևանքով 16 մարդ է սպանվել
Վենեսուելայում բանտերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում առնվազն 16 մարդ է սպանվել, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Peru21-ին:
Փոխհրաձգությունը Սաբանետա քաղաքի Մարակաիբո բանտում սկսվել է սեպտեմբերի 16-ին: Պատճառ է հանդիսացել հակամարտությունները 6 քրեական հեղինակությունների և նրանց կողմնակիցների միջև: Բանտարկյալները օգտագործել են նաև սառը զենքեր, արցունքաբեր գազ և դյուրավառ հեղուկով շշեր:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Հայտնի է, որ 3 սպանվածները քրեական հեղինակություններ էին:










