Nestle-ն հայտնել է Android-ի նոր տարբերակի թողարկման ամսաթիվը

20:57 • 20.09.13

Nestle ընկերությունը իր ֆեյսբուքյան էջերից մեկում հրապարակել է Android օպերացիոն համակարգի նոր տարբերակի՝ 4.4-ի թողարկման ամսաթիվը: Ընկերության տվյալներով Google-ը այն կթողարկի հոկտեմբերին, հայտնում է Lenta.ru-ն:


Տեղեկությունը հրապարակվել է Nestle-ի արտադրանքներից մեկի՝ KitKat շոկոլադային բրենդի ֆեյսբուքյան էջում:


KitKat-ի և նոր օպերացիոն համակարգի միջև կապը պայմանավորված է նրանով, որ Google-ը մտադիր է այն ավանել շոկոլադի անունով: Այս որոշումը ընկերությունում կայացրել են՝ մեկնաբանելով, որ KitKat-ը ծրագրավորողների սիրելի քաղցրեղենն է:
 

Nestle-ն հայտնել է Android-ի նոր տարբերակի թողարկման ամսաթիվը