Nokia-ի գլխավոր տնօրենը 25 մլն դոլար կստանա Microsoft-ի հետ գործարքից

14:16 • 20.09.13

Nokia ընկերության գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը կարող է մոտ 25 մլն դոլար ստանալ Microsoft տեխնոլոգիական հսկային բջջային բիզնեսը վաճառելուց հետո, գրում է Корреспондент-ը։

 

Էլոպին կարող է բաժին հասնել 14.6 մլն եվրո (19.5 մլն դոլար) պարգևատրում բաժնետոմսերի տեսքով և ևս 4.2 մլն եվրո (5.6 մլն դոլար)՝ որպես աշխատավարձ և բոնուսներ։

 

Եթե Nokia-ի բաժնետերերը հաստատեն գործարքը, ապա Էլոպը կստանա վճարումներն արդեն իսկ հաջորդ տարվա սկզբին։ Այդ գումարի 70%-ը կվճարի Microsoft-ը, իսկ մյուս 30%-ը՝ ֆիննական ընկերությունը։

 

Սեպտեմբերի 3-ին Microsoft-ը հայտարարել էր 5.4 մլրդ եվրոյով Nokia-ի բջջային բիզնեսը գնելու մտադրության մասին։ Գործարքը նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին եռամսյակում։
 

Nokia-ի գլխավոր տնօրենը 25 մլն դոլար կստանա Microsoft-ի հետ գործարքից