Աշխարհում առաջին անգամ ստամոքսի վիրահատության է ենթարկվել 2-ամյա գերծանր երեխան (լուսանկար)

22:45 • 21.09.13

 


Սաուդյան Արաբիայում բնակվող երկու տարեկան երեխան ամենաերիտասարդ անձնավորությունն է, որը երբևէ ստամոքսի վիրահատության է ենթարկվել, հայտնում է The Independent-ը:


2-ամյա տղան, ով կշռում էր 33 կգ, սկսել է շնչահեղձ լինել քնած ժամանակ: Նրա մոտ նկատվել է նաև ոտքերի թուլություն ծանր քաշի պատճառով:


Երեխան բժիշկների վերահսկողության տակ է գտնվել 1 տարեկանից, երբ արդեն կշռում էր 20 կգ: Սակայն նկատելով, որ խիստ դիետաներից հետո երեխայի քաշը շարունակում է ավելանալ, բժիշկները որոշում են դիմել վիրահատական միջամտության, որի ընթացում հեռացնում են ստամոքսի մեծ մասը:


Վիրահատությունից հետո երեխայի քաշը նվազել է հասնելով 24 կգ-ի, ասվում է International Journal of Surgery Case Reports ամսագրում հրապարակված զեկույցում: 

 

 

 

Աշխարհում առաջին անգամ ստամոքսի վիրահատության է ենթարկվել 2-ամյա գերծանր երեխան (լուսանկար)