Apple-ի ղեկավարը Twitter-ում հաշիվ է բացել
Ամերիկյան Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը Twitter սոցցանցում հաշիվ է բացել և արել իր առաջին «թվիթը», հայտնում է Взгляд-ը։
Նրա առաջին հաղորդագրությունը եղել է ֆիրմային խանութ այցելության տպավորությունների վերաբերյալ։
«Այսօր այցելել եմ Պալո Ալտոյի (ամերիկյան քաղաք-Tert.am) մանրածախ խանութ։ Տեսել եմ այնքան երջանիկ օգտատերերի, որոնք մեզ հիշեցնում են, թե մենք ում և ինչի համար ենք աշխատում»,- գրել է նա։










