Նորվեգական ընկերությունը քամու ուժով ընթացող հիբրիդային բեռնանավ է ներկայացրել (լուսանկարներ)

08:45 • 21.09.13

Նորվեգական ընկերությունը ներկայացրել է քամու ուժով նավարկող բեռնանավի նորագույն մոդել՝ կառուցված ժամանակակից տեխնիկական մոտեցումներով, գրում է Daily Mail-ը:


Քամու ուժն առավելագույնս կիրառող հիբրիդային նավի նախագծի հեղինակները հայտնում են, որ նավը կաշխատի նաև շարժիչների օգնությամբ: Սակայն նորագույն դիզայնը թույլ կտա 60 տոկոսով խնայել օգտագործվող վառելիքը և 80 տոկոսով նվազեցնել արտանետումները:

 

Ընկերությունը կարծում է, որ նավի կմախքի այս դիզայնը կարող է կիրառվել նոր հսկա զբոսանավերում:


 

Նորվեգական ընկերությունը քամու ուժով ընթացող հիբրիդային բեռնանավ է ներկայացրել (լուսանկարներ)