Նյու Յորքում կայացել է Ալբերտ Լասկերի անվան մրցանակաբաշխությունը

01:01 • 21.09.13

Նյու Յորքում տեղի է ունեցել Ալբերտ Լասկերի անվան մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը, որը ամենահեղինակավոր մրցանակն է բժշկության ոլորտում, հայտնում է Газета.Ru-ն:


Մրցանակային ֆոնդը կազմել է 250 հազար դոլար, նշում է աղբյուրը: Այս տարի գիտական հետազոտությունների համար մրցանակ է շնորհվել երկու գիտնակնների՝ Ռիչարդ Շելլերին և Թոմաս Զյուդհոֆին՝ նյարդաբանության ոլորտում իրենց աշխատությունների համար:


Կլինիկական հետազոտությունների համար մրցանակներ են շնորհվել նաև այլ գիտնականների: Պատվավոր մրցանակի են արժանացել Բիլ և Մելինդա Գեյթս ամուսնական զույգը՝ «աշխարհում առողջապահության ամենաբարդ խնդիրների հանդեպ աշխարահայացքի փոփոխման և միլիոնավոր անապահով մարդկանց օգնելու համար»:
 

Նյու Յորքում կայացել է Ալբերտ Լասկերի անվան մրցանակաբաշխությունը