Օգտատերերը մեղադրել են LinkedIn-ին էլեկտրոնային հասցեներ գողանալու մեջ
LinkedIn մասնագիտական կոնտակտների ցանցի օգտատերերը մեղադրել են ռեսուրսին այն բանում, որ վերջինս գողանում է էլեկտրոնային հասցեներն իրենց փոստարկղերից և հրավերներ է ուղարկում կոնտակտների ցանկով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Դատարան դիմած հայցվորները պահանջում են ընկերությունից դադարեցնել նման գործելաոճը և վերադարձնել անարդար ճանապարհով ստացված եկամուտը:
Հայցի համաձայն՝ LinkedIn-ը, ստիպելով որպես օգտատերի անուն նշել արտաքին էլեկտրոնային հասցեն, մուտք էր ստանում օգտատերի կոնտակտների ցանկի հասցեներին: Այնուհետև այդ տվյալներն օգտագործվում էին ցանց մտնելու հրավերներ ուղարկելու համար: Ընդ որում՝ օգտատերերը ոչ մի կերպ չեն կարողանում կանգնեցնել այդ գործընթացը:
LinkedIn-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հայցը անհիմն է, և ընկերությունը մտադիր է պաշտպանել իր իրավացիությունը դատարանում:










