Հղիության ընթացքում ծխող կանանց թոռները կարող են ասթմա ունենալ. հետազոտություն

09:20 • 22.09.13

Հղիության ընթացքում ծխող կանանց երեխաները, թոռները և նույնիսկ ծոռները ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով, քան մնացած մարդիկ, ինչը վկայում է սաղմի գենի վրա նիկոտինի բացասական ազդեցության մասին, ասվում է American Journal of Physiology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, գրում է РИА Новости-ն:


Ասթման շնչառական օրգանների բորբոքումն է, որը արտահայտվում է տարբեր աստիճանի շնչահեղձության նոպաներով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում 300 մլն մարդ տառապում է ասթմայով, և յուրաքանչյուր տասնամյակի ընթացքում այդ թիվն ավելանում է 1.5 անգամ:


Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են ասթմայի առաջացման պատճառներից մեկը՝ հետազոտություն կատարելով առնետների վրա: Նրանք հղի առնետների մի խմբին կանոնավոր կերպով նիկոտին են ներարկել մաշկի տակ, ինչը նման է ակտիվ ծխելուն:

Երեք շաբաթից նոր սերունդի աշխարհ գալուն պես բժիշկները սկսել են հետևել նոր սերնդի աճին: Այնուհետև նույն փորձարկումը իրականացրել են, երբ ծնված առնետները հասունացել են: Ապա գիտնականները թեսթեր են անցկացրել առնետների յուրաքանչյուր խմբի հետ և պարզել, որ նրանց բրոնխները բավականին ծանր վիճակում են գտնվում: 


 

 

 

Հղիության ընթացքում ծխող կանանց թոռները կարող են ասթմա ունենալ. հետազոտություն