iPhone 5S-ի անհավանական պահանջարկը սպառել է Apple-ի պաշարները

10:16 • 23.09.13

Չնայած սեպտեմբերի 20-ին վաճառքի հանված iPhone 5S-ի մասին բացասական արձագանքներին՝ հանգստյան օրերի ընթացքում «այֆոնների» պաշարները սպառվել են այն աստիճան, որ մյուս թողարկման ժամկետը տեղափոխվել է հոկտեմբեր, գրում է vesti.ru-ն:

 

Apple ընկերության ներկայացուցիչները AllThingsD հրատարակությանը հայտնել են նոր սարքերի «անհավանական» պահանջարկի մասին, ինչը հանգեցրել է նրան, որ վաճառվել է սմարթֆոնների ողջ արտադրանքը, մի քանի խանութներում մնացել է որոշակի գույների մի քանի 5S:

 

Հատկանշական է, որ ամենամեծ պահանջարկը վայելել է ոսկեգույն սմարթֆոնը. այն գերազանցել է բոլոր սպասումները: ԱՄՆ-ում բոլոր ոսկեգույն iPhone-ները գնել են 28 րոպեի ընթացքում:

 

Ոսկեգույն պատյանով 5S-ի պահանջարկն այնքան մեծ է եղել Չինաստանում և Հոնկոնգում, որ Apple-ը խնդրել է արագացնել դրանց արտադրությունը:

 

Առայժմ Apple-ի պաշտոնական ներկայացուցիչները լռում են նախապես պատվիրված սարքերի կոնկրետ թվի վերաբերյալ:

 

008

001

004

iPhone-5S-Or-Champagne-02

iPhone 5S-ի անհավանական պահանջարկը սպառել է Apple-ի պաշարները